Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Հանեկեի «Սերը»՝ Կաննի լավագույն ֆիլմ

Հանեկեի «Սերը»՝ Կաննի լավագույն ֆիլմ
27.05.2012 | 23:18

Կաննի 65-րդ կինոփառատոնում գլխավոր մրցանակին արժանացել է ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի «Սեր» ֆիլմը, որը պատմում է կյանքի վերջին օրերն ապրող ծեր ամուսինների մասին։ Գլխավոր դերերում են ֆրանսիացի հայտնի դերասաններ Ժան-Լուի Տրենտինյանը և Էմանուել Ռիվան։ Նշենք, որ Հանեկեն երկրորդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին. 2009թ. Կաննի կինոփառատոնում նրան հաղթանակ է պարգևել «Սպիտակ ժապավեն» սև-սպիտակ ֆիլմը, որը ներկայացնում է Գերմանիան՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։
Կինոփառատոնի ժյուրին «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում մրցանակը շնորհել է Մադս Մեքելսենին՝ «Որս» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար։ Լավագույն դերասանուհի են ճանաչվել ռումինուհի Կոսմինա Ստրատանը և Քրիստինի Ֆլուտուրը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ